
ԱՄՆ պաշտոնյան գաղտնի փաստաթղթեր է ներբեռնել ChatGPT-ի հանրային տարբերակ
ԱՄՆ կիբերանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալության (CISA) ղեկավարի պաշտոնակատար Մադհու Գոտումուկկալան ԱՄՆ կառավարության զգայուն փաստաթղթեր է ներբեռնել ChatGPT-ի հանրային տարբերակում․ գրում է Politico-ն։
Դեպքը ներքին անվտանգության վերաբերյալ ահազանգեր և մտահոգություններ է առաջացրել դաշնային պաշտոնյաների շրջանում։
Նշվում է, որ ներբեռնված փաստաթղթերը «միայն պաշտոնական օգտագործման համար» էին նախատեսված։
Politico-ի աղբյուրների համաձայն՝ գործակալության ղեկավարի պաշտոնակատար նշանակվելուց հետո Գոտումուկկալան գործակալությունից թույլտվություն է խնդրել օգտագործել ChatGPT-ի հանրային տարբերակը։ Սա նախկինում արգելված է եղել։
Բացահայտումից հետո ԱՄՆ ներքին գործերի նախարարությունը ներքին հետաքննություն է սկսել, որի արդյունքներն անհայտ են։
Նշվում է նաև, որ Գոտումուկկալան նախկինում տապալել է հակահետախուզական պոլիգրաֆիական քննությունը, որը սովորական աշխատանքային քննություն չէ։ Այն նախատեսված է անվտանգության բարձր մակարդակի ստուգման համար, որը սովորաբար անցնում են մարդիկ, որոնք հասանելիություն ունեն գաղտնի կառավարական տեղեկատվության։
Հակահետախուզության պոլիգրաֆները օգտագործվում են անվտանգության գործակալություններում՝ ստուգելու համար, թե արդյոք անձը գաղտնի կապեր ունի օտարերկրյա կառավարությունների հետ, բացահայտել է զգայուն տեղեկատվություն կամ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար։


