29 Հուն
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ես ասել եմ՝ Արցախը մերն է, բայց դա կործանարար խոսույթ է՝ աշխարհակործան․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Ես ասել եմ՝ Արցախը մերն է, բայց դա կործանարար խոսույթ է՝ աշխարհակործան․ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

Կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Փաշինյանի ճեպազրույցի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Նախկինում ինձ հասցեագրված դիմումների մի հսկայական մասը վերաբերվում էր դատարաններին, դատարանների կողմից կայացված անարդար և անհիմն որոշումներին, ներկայումս այդպիսի նամակների տեսակարար կշիռը անգամներով նվազել է։
  • Ես քաղաքացիներից նամակներ ստանում եմ ամեն օր, կարդում եմ ամեն, ամեն օր, դրանցով զբաղվում եմ ամեն օր։ Եվ մենք դատական ոլորտի մեր բարեփոխումները շարունակելու ենք, այդ թվում սահմանադրական փոփոխությունների տրամաբանության մեջ։
  • Ես ասել եմ Արցախը մերն է, բայց դա կործանարար խոսույթ է։ Այդ խոսույթը աշխարհակործան է և ստեղծվել է հայրենասիրության մոդել պարտադրելու համար։
  • Մենք դուրս ենք եկել այդ խոսույթից, արձանագրում ենք, որ Հայաստանը մերը չէր, բայց հիմա մերն է։ Ես որդեգրել եմ այդ գիծն ու տանում եմ այն, եթե քաղաքացիները գտնում են, որ ես սխալ եմ, կոչ եմ անում հեղափոխություն անել։
  • Կարծում եմ՝ պարոն Ռոբերտ Քոչարյանի գիտելիքներն ու իմացությունը տարածաշրջանի իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են։
Ռազմագերիներ