29 Հուն
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մի քիչ տնտեսությունից ու բիզնեսից, մի քիչ էլ ֆուտբոլից ու Շեքսպիրից․ Բրիտանիայի վարչապետն ու Չինաստանի նախագահը 80 րոպեանոց հանդիպում են ունեցել

Մի քիչ տնտեսությունից ու բիզնեսից, մի քիչ էլ ֆուտբոլից ու Շեքսպիրից․ Բրիտանիայի վարչապետն ու Չինաստանի նախագահը 80 րոպեանոց հանդիպում են ունեցել

Չինաստանի նախագահ Սի Ծինպինի հետ հանդիպման ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն ասել է, որ ցանկանում է «բարձրակարգ հարաբերություններ» կառուցել Պեկինի հետ՝ Մեծ Բրիտանիայի տնտեսությունը խթանելու նպատակով․ գրում է Reuters գործակալությունը։ 

Չինաստան կատարած չորսօրյա այցի կարևորագույն օրը Սթարմերը 80 րոպեանոց հանդիպում է ունեցել Սի Ծինպինի հետ, նախքան միասին ճաշելը։ Նա նշել է, որ իր չինացի գործընկերոջ հետ զրուցել է ֆուտբոլի և Շեքսպիրի, ինչպես նաև գործարար հարցերի մասին։

«Չինաստանը կարևոր դերակատար է համաշխարհային ասպարեզում, և կենսականորեն կարևոր է, որ մենք կառուցենք ավելի բարձրակարգ հարաբերություններ, որտեղ կարող ենք բացահայտել համագործակցության հնարավորությունները, բայց, իհարկե, նաև հնարավորություն տալ իմաստալից երկխոսությանն այն հարցերում, որոնցում մենք համաձայն չենք»,- հանդիպման սկզբում ասել է Սթարմերը։

Հիշեցնենք, որ Բրիտանիայի վարչապետի Չինաստան այցի նպատակն է ամրապնդել Պեկինի հետ քաղաքական և գործարար կապերը՝ եվրոպական երկրների և ԱՄՆ-ի հարաբերությունների աճող անկայունության ֆոնին։ 

Ռազմագերիներ