29 Հուն
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀԱՊԿ-ը ՌԴ նախագահությամբ կենտրոնանալու է տարածաշրջանային և գլոբալ անվտանգության վրա

ՀԱՊԿ-ը ՌԴ նախագահությամբ կենտրոնանալու է տարածաշրջանային և գլոբալ անվտանգության վրա

ՀԱՊԿ քարտուղարությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նախագահի կներկայացնի ՀԱԽ-ի նոյեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման և Ռուսաստանի նախագահության ընթացքում կազմակերպության գործունեության առաջնահերթ ոլորտների իրականացման գործողությունների ծրագիր․ հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահության ընթացքում պետք է զգալի աշխատանք կատարել կազմակերպության անդամ պետությունների միջև արտաքին քաղաքականության համակարգման խորացման և միջազգային ասպարեզում կոլեկտիվ շահերի ու նախաձեռնությունների առաջխաղացման ուղղությամբ։

«Ռուսաստանի նախագահությունը նախատեսում է ՀԱՊԿ-ի վերածումը միջազգային անվտանգության և պաշտպանության հրատապ հարցերի լայն քննարկման հարթակի», – հավելել է նոր գլխավոր քարտուղարը։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում անցկացվում է «Հավաքական անվտանգություն բազմաբևեռ աշխարհում։ Ընդհանուր նպատակ՝ համատեղ պատասխանատվություն» կարգախոսով։ Մասադիկովի խոսքով՝ սա արտացոլում է ՀԱՊԿ միության գործունեության ամենակարևոր սկզբունքները՝ պատասխանատվությունը և շահագրգիռ պետությունների և կազմակերպությունների հետ փոխգործակցելու պատրաստակամությունը՝ տարածաշրջանային և գլոբալ անվտանգությունն ապահովելու համար։

Ռազմագերիներ