
ԱՄՆ դաշնային աշխատակիցների կողմից սպանված Ալեքս Պրետին սպանությունից 11 օր առաջ բախում է ունեցել դաշնային գործակալների հետ
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ կարծես երևում է, որ վերակենդանացման բաժանմունքի բուժեղբայր 37-ամյա Ալեքս Պրետին, որն անցած շաբաթ օրը սպանվել էր ներգաղթի դաշնային աշխատակցի կողմից, մահից երկու շաբաթ առաջ բախում է ունեցել դաշնային գործակալների հետ․ գրում է The Independent-ը։
The News Movement-ի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես է մի տղամարդ հունվարի 13-ին քաղաքի փողոցներից մեկում ոտքով հարվածում կառավարական մեքենային․ այնուհետև դաշնային ծառայողները նրան գետնին են տապալում։
Չորեքշաբթի BBC-ն հաղորդել է, որ տեսանյութում պատկերված տղամարդը «կրում է նույն վերարկուն, ունի նույն քայլվածքը և դեմքի մազածածկույթը, ինչ Ալեքս Պրետին», և որ «դեմքի ճանաչման սարքը ցույց է տվել 97% համապատասխանություն»: CNN-ն ավելի ուշ հաղորդել է, որ Պրետիի ընտանիքը հաստատել է լրատվամիջոցին, որ նա է տեսանյութում պատկերված տղամարդը:
Հոլովակը չորեքշաբթի մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում, և մի շարք հանրապետական մեկնաբաններ այն համարել են ապացույց այն բանի, որ Պրետին խաղաղ ցուցարար չէր, ինչպես պնդում էին նրա շատ պաշտպաններ։
Հիշեցնենք, որ Մինեապոլիսի բնակիչ և վերակենդանացման բաժանմունքի բուժեղբայր Ալեքս Պրետին շաբաթ սպանվել է դաշնային գործակալների կողմից։ Սա ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության՝ ICE-ի գործակալների կողմից այս ամսվա ընթացքում տեղի ունեցած երկրորդ սպանությունն էր Մինեսոտայում Թրամփի վարչակազմի հակամիգրացիոն գործողությունների շրջանակում։


