29 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստանը մահապատժի է ենթարկել մաֆիոզ ընտանիքի 11 անդամի

Չինաստանը մահապատժի է ենթարկել մաֆիոզ ընտանիքի 11 անդամի

Չինաստանը մահապատժի է ենթարկել Մյանմայում խարդախության կենտրոններ ղեկավարող մաֆիոզ ընտանիքի 11 անդամի․ գրում է BBC-ն՝ հղում անելով չինական պետական ​​լրատվամիջոցներին։ 

Մին ընտանիքի անդամները սեպտեմբերին Չինաստանի Չժեցզյան նահանգի դատարանի կողմից դատապարտվել են տարբեր հանցագործությունների, այդ թվում՝ սպանության, անօրինական կալանքի, խարդախության և խաղատների շահագործման համար։

Մին ընտանիքը Լաուկաինգ քաղաքը ղեկավարող բազմաթիվ կլաններից մեկն էր, որն աղքատ ու հետամնաց քաղաքը վերածել էր խաղատների շքեղ կենտրոնի։ Ընտանիքի խարդախության կայսրությունը փլուզվեց 2023 թվականին՝ նրանց ձերբակալությունից հետո։

Նշվում է, որ այս մահապատիժներով Պեկինն ուղերձ է հղում պոտենցիալ խաբեբաներին, սակայն նմանատիպ բիզնեսներն այժմ տեղափոխվել են Մյանմայի և Թաիլանդի սահման, ինչպես նաև Կամբոջա և Լաոս, որտեղ Չինաստանը շատ ավելի քիչ ազդեցություն ունի։

ՄԱԿ-ի գնահատականների համաձայն՝ նմանատիպ hանցավոր խմբավորումները հարյուր հազարավոր մարդկանց թրաֆիքինգի են ենթարկել՝ նրանց ստիպելով առցանց խարդախություններ իրականացնել Մյանմայում և Հարավարևելյան Ասիայի այլ երկրներում։ Թրաֆիքինգի ենթարկվածների թվում կան հազարավոր չինացիներ։

Ռազմագերիներ