
Թեհրանի դեմ ցանկացած տեսակի ուժի կիրառում Մերձավոր Արևելքում քաոս է ստեղծելու․ Պեսկով
Ռուսաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել նստել բանակցային սեղանի շուրջ․ գրում է Reuters-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ պաշտոնական Մոսկվան ընդգծել է, որ Թեհրանի դեմ ցանկացած տեսակի ուժի կիրառում ունենալու է վտանգավոր հետևանքներ ու հանգեցնելու է քաոսի ամբողջ Մերձավոր Արևելքում։ Համապատասխան հայտարարությունն արել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որտեղ ԱՄՆ նախագահը կոչ էր արել Իրանին նստել բանակցությունների սեղանի շուրջ և կնքել միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագիր, հակառակ դեպքում սպառնացել էր ուժ կիրառել։
«Մենք շարունակում ենք կոչ անել բոլոր կողմերին՝ ցուցաբերել զսպվածություն և հրաժարվել հարցերն ուժով լուծելու տրամաբանությունից։ Ուժային ցանկացած գործողություն միայն քաոս կստեղծի տարածաշրջանում և կհանգեցնի տարածաշրջանի անվտանգության համակարգի ապակայունացմանը»,- նշել է Պեսկովը։


