
Չլսված բան է սա, երբ հայրենավաճառը ԵԽԽՎ-ում ասում է՝ եկեղեցականների նկատմամբ հալածանք չկա․ Բագրատ սրբազանը՝ Արարատ Միրզոյանի մասին
Չլսված բան է սա, երբ զրպարտիչը, հայրենավաճառը ԵԽԽՎ-ում ասում է, որ եկեղեցականների նկատմամբ հալածանք չկա․ այսօր իր և մյուսների գործով դատական նիստին հայտարարեց Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթին, որն ասել էր, թե Եկեղեցու նկատմամբ հալածանք չկա։
«Հալածանքը մեր պատիվն է, հալածանքով ոչ ոք չի վախեցնելու մեզ։ Եկեղեցու նկատմամբ, ինքնության նկատմամբ հալածանք կա, այո՛, կա, և ես կցավեմ, որ այս դատարանը մեղադրողներով հանդերձ մասնակից լինի այդ հալածանքին»,-ասաց Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ ինքն առաջին կալանավորված հոգևորականն է։


