29 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՔՊ-ն հասկանում է, որ վերարտադրվելու համար ունի երկու տարբերակ. քաղաքագետ

ՔՊ-ն հասկանում է, որ վերարտադրվելու համար ունի երկու տարբերակ. քաղաքագետ

Ի՞նչ խնդրի առաջ են հայտնվել ՔՊ-ն և նրա թիկունքում գտնվող «հզոր ուժերը». դրանց անվանենք պայմանական ՔՊ․ Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Պայմանական ՔՊ-ն հասկանում է, որ վերարտադրվելու համար ունի երկու տարբերակ. հնարավորինս քիչ մարդ մասնակցի ընտրություններին, ինչի արդյունքում ՔՊ-ն վերարտադրվելու շանս կարող է ստանալ։ Եվ «բոլորից զզվել ենք» էլեկտորատի ձայների մի մասը, եթե, այնուամենայնիվ, մասնակցեն ընտրություններին, հետագայում գումարվի ՔՊ-ին:

Այս ընթացքում նման պրոքսի նախաձեռնություններ պետք է գեներացվեն: Դրանցից մեկն արդեն ստեղծվել է՝ «Բոլորին Դեմ Եմ» անվանումով և արհեստական տրամաբանությամբ:

2018 թվականից այս կողմ «Կայուն Մեծամասնության» հոդվածը չի գործել, որովհետև ՔՊ-ն ընտրությունների արդյունքում է այդ կայուն մեծամասնությունը ստացել: Այսինքն, 2018-ից ի վեր, այդ մեխանիզմը որևէ ազդեցություն չի ունեցել: Դա չէ մեր այսօրվա վիճակի պատճառը: Մյուս թեզը, որ ընտրական շեմը իջեցնել 1 տոկոսի, անիմաստ պահանջ է, ինչի մասին խոսելն ավելորդ է: Այսինքն, բացարաձակապես բացակայում է երկրի առջև ծառացած մարտահրավերների որևէ լուծման ակնարկ: Գործ ունենք ո՛չ քաղաքական, ո՛չ այժեական, անտրամաբանական նախաձեռնության հետ:

Սակայն, այդ նախընտրական «ծրագրի» ամոբղջ իմաստն այն է, որ, ըստ հեղինակների, ԱԺ անցած որևէ ուժ, եթե համաձայնվի այդ պահանջներին, նրա հետ կոալիցիա կկազմեն, եթե իրենց հնարավոր ձայների պահանջն առաջանա: Ի՞նչն է խանգարում պայմանական ՔՊ-ին այդ անիմաստ պահանջներն ընդունել ու վերարտադրվել, բնականաբար՝ ոչինչ:

Մանիպուլյացիան չափազանց պարզունակ է, սակայն որքան պարզունակ, այնքան որոշ մարդկանց համար գրավիչ ու «հասկանալի»:

Նման այլ պրոքսի նախաձեռնություններ ևս պետք է սպասել մոտ ժամանակներս»,- նշել է քաղաքագետը։

 

Ռազմագերիներ