
Տավուշում գործարկվելու է շչակ, խնդրում ենք չանհանգստանալ․ ՆԳՆ
Հունվարի 30-ին ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Թեղուտ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ․ տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- հորդորում են ծառայությունից։


