
Չնայած սառը օդի լճացմանը՝ Արարատյան դաշտում եղանակը կտաքանա
Վերջին 4-5 օրերին Արարատյան դաշտում նկատվում է սառը օդի լճացում, բայց վաղը ցերեկային ժամերց սկսած մինչև փետրվարի 3-ը ՀՀ-ում օդի ջերմաստիճանը կբարձրանա մոտ 7-ից 8 աստիճան․ գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ վաղը՝ հունվարի 31-ին, երեկոյան ժամերից մինչև փետրվարի 4-ը ՀՀ առանձին շրջաններում կդիտվեն տեղումներ՝ հիմնականում ձյան տեսքով։


