30 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նարեկի գործով քննիչի, դատախազի ու դատավորի համար ամեն ինչից վեր քաղաքական հանձնարարություններն են․ պատգամավոր

Նարեկի գործով քննիչի, դատախազի ու դատավորի համար ամեն ինչից վեր քաղաքական հանձնարարություններն են․ պատգամավոր

Դատական նիստին Նարեկ Սամսոնյանը չեկավ․ նրան անվասայլակով, բառիս բուն իմաստով, բերեցին. Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Թեև ես հիվանդանոցում նրան այդ կարգավիճակով տեսել էի ու գիտեի դրա պատճառները, բայց խոսելս ու գրելս չէր գալիս։

Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել՝ սրտի հետ կապված խնդիրներից մինչև ողնաշարային։ Դեռ չեմ խոսում բուն վիրահատություն պահանջող խնդրի մասին, որին հասնելու համար Նարեկը դեռ այլ պրոբլեմներ պետք է հաղթահարի։

Արձանագրենք, որ Նարեկի ծայրահեղ քայլին՝ հացադուլին, գնալու պատճառն անարդար, ապօրինի վճիռն էր, որով վերջինիս խափանման միջոց կալանքը երկարաձգվեց։

Նարեկի առողջական վիճակի ու անազատության մեջ գտնվելու պատասխանատուները՝ քննիչը, դատախազն ու դատավորը, ամեն ինչից վեր գնահատում են քաղաքական հանձնարարությունները»,- նշել է նա։

 

 

Ռազմագերիներ