30 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիայի համար վտանգավոր է գործարք կնքել Պեկինի հետ․ Թրամփ

Մեծ Բրիտանիայի համար վտանգավոր է գործարք կնքել Պեկինի հետ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի համար վտանգավոր է գործարք կնքել Պեկինի հետ․ գրում է Reuters գործակալությունը։

Թրամփի այս հայտարարությունը հաջորդել է Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հայտարարությանը, ըստ որի երկիրը ցանկանում է «բարձրակարգ հարաբերություններ» Չինաստանի հետ։

«Դա նրանց համար շատ վտանգավոր է», – ասել է ԱՄՆ նախագահը։

Հիշեցնենք, որ հինգշաբթի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ 3-ժամյա բանակցությունների ընթացքում բրիտանացի առաջնորդը կոչ էր արել «բարձրակարգ հարաբերություններ» կառուցել Պեկինի հետ՝ շուկա մուտքի բարելավմամբ, ցածր սակագներով և ներդրումային գործարքներով։

Ռազմագերիներ