
Հարցվածների 82%-ի կարծիքով՝ Երևանում խցանումներն ավելացել են
2025 թվականին Երևան քաղաքում խցանումներն ավելացե՞լ են, թե՞ պակասել․ հարցվածների 82%-ը նշել է, որ 2025-ին խցանումներն ավելացել են։ 4.5%-ը նշել է, որ խցանումները պակասել են, 11,6%-ը նշել է, որ մնացել է նույնը․ այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է MPG-Gallup International in Armenia-ի տնօրեն Արամ Նավասարդյանը։
«Տեսնում ենք, որ անկախ նրանից, որ ջանքեր են թափվում, որպեսզի խցանումները նվազեն, մանավանդ կենտրոնական համայնքներում, միևնույն է՝ այդ խնդիրը դեռ պահպանվում է»,- ասաց Նավասարդյանը։


