
Շառլ Միշելը կոչ է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դադարել «ամերիկյան գործակալ» լինել
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն պետք է դադարի լինել «ամերիկյան գործակալ» և պետք է միավորի ռազմական դաշինքը՝ Միացյալ Նահանգների «թշնամական հռետորաբանության» և «սպառնալիքի» դեմ․ Euronews-ին ասել է Եվրոպական խորհրդի նախկին ղեկավար Շառլ Միշելը։
«Ես ուզում եմ հստակ լինել․ Մարկ Ռյուտեն հիասթափեցնում է, և ես կորցնում եմ վստահությունս։ Չեմ կարծում, որ Ռյուտեն պետք է ամերիկյան գործակալ լինի։ Ես ակնկալում եմ, որ Մարկը կաշխատի ՆԱՏՕ-ում միասնության համար», – ասել է Միշելը, որը գլխավորել է Եվրոպական խորհուրդը 5 տարի։
Նշենք, որ Ռյուտեն հայտնի է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ՆԱՏՕ-ի «հայրիկ» անվանելով։
Միշելը հավելել է, որ ԵՄ-ն ԱՄՆ-ի «շատ հավատարիմ գործընկերն է» և «արժանի չէ» Թրամփի վերջին «վարքագծին»՝ հղում անելով ԱՄՆ նախագահի՝ Գրենլանդիայի վերաբերյալ սպառնալիքներին։


