
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունն անցել է բարեհաջող
Բաքվի գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, նա հիմա վերականգնման փուլում է․ Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարարը։
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նաև վերջերս Ստեփանակերտից Երևան տեղափոխված 10 քաղաքացիների առողջական խնդիրներին և նշել, որ պետությունը նրանց տրամադրում է անհրաժեշտ բուժօգնություն։


