30 Հուն
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մարիամ Փաշինյանը բիզնես է սկսել․ Factor.am

Մարիամ Փաշինյանը բիզնես է սկսել․ Factor.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, սկսել է բիզնես գործունեություն ծավալել․ գրում է Factor.am-ը։

Ըստ լրատվամիջոցի՝ 2025-ի սեպտեմբերի 18-ին նա հիմնադրել և ղեկավարում է «ԱԹԼԻՔՍ» ՓԲ ընկերությունը։

Կայքը իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկացել է, որ Մարիամ Փաշինյանին է պատկանում «ԱԹԼԻՔՍ»-ի 50% բաժնեմասը։

«Նրա գործընկերը և մյուս 50%-ի սեփականատերը Դիանա Արզումանյանն է։ Վերջինս նաև «Օրիոն Վորլդվայդ Իննովեյշնս» ՍՊԸ-ի համահիմնադիրն է, որը 2022-ին տեխնոլոգիական համաժողով էր կազմակերպել Երևանում։ Դրան ներկա էին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, այն ժամանակ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և այլք։ «ԱԹԼԻՔՍ»-ի գործունեության ոլորտը ծառայությունների մատուցումն է»,- նշում է լրատվամիջոցը։

Ամբողջական հոդվածն՝ սկզբնաղբյուրում:

Ռազմագերիներ