30 Հուն
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն Գերմանիայից պահանջում է անհապաղ հյուպատոսական հասանելիություն տրամադրել ՌԴ քաղաքացի Աբաջյանին

ՌԴ-ն Գերմանիայից պահանջում է անհապաղ հյուպատոսական հասանելիություն տրամադրել ՌԴ քաղաքացի Աբաջյանին

Ռուսաստանը Գերմանիայից պահանջում է անհապաղ հյուպատոսական հասանելիություն տրամադրել ձերբակալված ՌԴ քաղաքացի Սուրեն Ֆելիքսի Աբաջյանին․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Այս տարվա հունվարի 21-ին Գերմանիայի իրավապահ մարմինները ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացի Սուրեն Ֆելիքսի Աբաջյանին։ Նա մեղադրվում է Դոնբաս մարդասիրական և այլ ապրանքներ, այդ թվում՝ հագուստ և դեղորայք մատակարարելու, ինչպես նաև մարդասիրական նպատակներով միջոցներ փոխանցելու համար», – նշել է դիվանագետը։

«Մենք պահանջել ենք, որ Գերմանիան անհապաղ հյուպատոսական հասանելիություն տրամադրի ՌԴ քաղաքացուն՝ իրավիճակը պարզաբանելու և նրա իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար։ Մենք այս հարցը պահում ենք մեր ուշադրության կենտրոնում», – ընդգծել է Զախարովան։

 

Ռազմագերիներ