
Միացյալ Նահանգները երբեք բարեխիղճ չի գործել․ Աբբաս Արաղչին՝ Թուրքիայում
Մեր տարածաշրջանում տեղի ունեցողը տարածաշրջանից դուրս գտնվող որոշակի ուժերի անօրինական միջամտությունների հետևանք է․ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Իսրայելական ռեժիմը փորձում է թուլացնել տարածաշրջանի երկրները՝ տարբեր սխեմաների միջոցով։ Իսրայելական ռեժիմի՝ պատերազմ հրահրելու մտադրությունն ու ցանկությունը երբեք չի նվազել»,- ասել է նա։
Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին․ «Մեր անցյալի փորձը մշտապես ցույց է տվել, որ Միացյալ Նահանգները երբեք բարեխիղճ չի գործել։ Այնուամենայնիվ, Իրանը նախկինի պես պատրաստ է դիվանագիտական բոլոր գործընթացներին։ Մենք կողմ ենք բանակցային գործընթացին, որը կլինի օրինական, ռացիոնալ, արդար, ազնիվ և մեր օրինական իրավունքները հարգող»։


