
Ի՞նչ է պահանջվում սովորական քաղաքացուց կրկին առաջին տիկին դառնալու համար․ Մելանյա Թրամփի մասին վավերագրական ֆիլմ է նկարվել
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի մասին վավերագրական ֆիլմ է նկարահանվել․ գրում է BBC-ն։
«Melania: Twenty Days to History» ֆիլմը պատմում է Դոնալդ Թրամփի երկրորդ երդմնակալության արարողությանը նախորդող 20 օրերի մասին։
Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ գործող առաջին տիկինը նկարահանվում է նման վավերագրական ֆիլմում: Մելանյա Թրամփը նաև եղել է ֆիլմի պրոդյուսերը։
Ֆիլմի պրեմիերայի ժամանակ տիկին Թրամփն ասել է, որ ցանկանում է «ցույց տալ մարդկանց, թե ինչ է պահանջվում սովորական քաղաքացուց կրկին առաջին տիկին դառնալու համար»։
«Նա հիանալի աշխատանք է կատարել», – ֆիլմի մասին ասել է Դոնալդ Թրամփը։
Ենթադրվում է, որ Amazon ընկերությունը ֆիլմի իրավունքների համար վճարել է մոտ 40 միլիոն դոլար և ևս 35 միլիոն դոլար՝ մարքեթինգային ծախսերի համար։


