24 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը ԵՄ բանակները ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Իրանը ԵՄ բանակները ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Իրանը ԵՄ երկրների զինված ուժերը որակում է որպես ահաբեկչական կազմակերպություններ՝ ի պատասխան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) դեմ նմանատիպ միջոցառման։

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին այս մասին հայտարարել է X հարթակում։

«Եվրոպական միությունը, անշուշտ, գիտակցում է, որ Իսլամական խորհրդատվական ժողովի որոշման համաձայն՝ այն երկրների բանակները, որոնք մասնակցել են ԻՀՊԿ-ի դեմ ԵՄ-ի վերջին որոշմանը, կճանաչվեն որպես ահաբեկչական կազմակերպություններ։ Հետևաբար, այդ գործողությունները ձեռնարկած եվրոպական երկրները պետք է ընդունեն իրենց որոշումների հետևանքները»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ԵՄ-ն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) որակել է որպես ահաբեկչական կազմակերպություն։ ԵՄ-ն նաև հայտարարել է 15 իրանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների սահմանման մասին և ընդլայնել է Իրան երկակի նշանակության ապրանքների արտահանման սահմանափակումները, այդ թվում՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026