22 Փտր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոշիկով չխփե՛ք. Նիկոլ Փաշինյանը՝ երեկույթի ընթացքում

Կոշիկով չխփե՛ք. Նիկոլ Փաշինյանը՝ երեկույթի ընթացքում

Վարչաբենդի համերգը թեժ է անցնում. հաղորդավարը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է, պարային համույթի ակտիվ անդամներից մեկը՝ Անահիտ Ավանեսյանը, դե իսկ թմբկահարը Փաշինյանն է:

Ալեն Սիմոնյանը երեկույթի բացումն այսպես արեց.

«Վստահ եմ՝ լավ ժամանակ եք անցկացնելու, առաջարկում եմ ազատ պարել, ուրախանալ»:

Պարային երաժշտությունն ապահովել է դիջեյ Mac-ը:

Ի դեպ՝ երեկույթի ընթացքում հնչել է ՔՊ-ականներին հարազատ «Ուր որ գնաս, հետդ կգամ» երգը:

Տեսախցիկները ֆիքսել են, որ երեկույթին ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր տիկնոջ հետ, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը,Վիլեն Գաբրիելյանը և այլք:

Փաշինյանը երեկույթի ընթացքում պատմել է, թե ինչ դժվար են անցել համերգի փորձերը և խնդրել է հանդիսատեսին «կոշիկով չխփել» վատ նվագելու համար:

Վարչապետը բոլորին հորդորել է թռվռալ, ուրախանալ, քանի որ բացի հիմնական ելույթից՝ նաև «խուճապային համար» են պատրաստել:

Ռազմագերիներ