01 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գնդերեցները հրաժարվել են միանալ Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրին․ Զոհրաբյան

Գնդերեցները հրաժարվել են միանալ Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրին․ Զոհրաբյան

ՀՀ Զինված ուժերում 42 հոգևորականից միայն 8-ն են ծառայելու, որպես ժամկետային ծառայող՝ ԶՈՒ ԳԾ բարոյահոգեբանական ապահովման վարչության համակարգմամբ, մնացած 34-ը այլևս չեն ծառայելու․ Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Զինված ուժերի հոգևոր ծառայության մեջ ներգրավված են եղել 42 հոգևորական, որոնցից 8֊ը՝ ժամկետային զինծառայող՝ սարկավագի կարգավիճակով, իսկ 34-ը՝ կամավոր՝ Մայր Աթոռի կողմից նշանակված հոգևորականներ, այդ թվում՝ 1 վարդապետ, 16 քահանա և 17 սարկավագ»,- մանրամասնել է փաստաբանը:

Արա Զոհրաբյանը խոսել է խնդրի իրավական և բարոյահոգեբանական կողմերի մասին․ ըստ փաստաբանի՝ նախարար Սուրեն Պապիկյանը խախտել է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի պահանջը, ըստ որի՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ զորամասերում:

«Սուրեն Պապիկյանը խախտել է նույնիսկ պաշտպանության նախարարի կողմից հաստատված Հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետը, ըստ որի՝ հոգևոր ծառայությունը լուծարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնագրով և ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: Ինչպես տեսնում ենք նախարարը միանձնյա չէր կարող լուծարել այդ ծառայությունը: Այս գործընթացի առիթը հանդիսացել է այն, որ գնդերեցները հրաժարվել են պաշտպանության նախարարության պահանջով միանալ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական ծրագրին։ Փոխանակ ամեն ինչ անեն, որ բանակը հեռու պահեն այս ամոթալի հալածանքներից, հակառակն են անում»,- նշել է փաստաբանը։

Ռազմագերիներ