
ԱՄՆ-ն հաստատել է Իսրայելին ու Սաուդյան Արաբիային ավելի քան 15 միլիարդ դոլարի զենքի վաճառքը
Սպիտակ տունը հաստատել է Իսրայելին և Սաուդյան Արաբիային՝ Մերձավոր Արևելքում իր երկու հիմնական դաշնակիցներին, 15,67 միլիարդ դոլարի նոր, մեծածավալ զենքի վաճառքը՝ Իրանի շուրջ լարվածության ֆոնին․հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտը։
Հայտարարության համաձայն՝ Իսրայելի հետ կնքված ներկայիս 6,67 միլիարդ դոլարի զենքի գործարքը ներառում է 4 առանձին փաթեթ: Դրանք, ի թիվս այլնի, ներառում են 30 Apache հարձակողական ուղղաթիռներ՝ հագեցած հրթիռային կայանքներով և առաջադեմ թիրախային համակարգերով, ինչպես նաև 3250 թեթև մարտավարական մեքենաներ, որոնք նախատեսված են Իսրայելի զինված ուժերի «կապուղիներն ընդլայնելու» համար:
9 միլիարդ դոլարի զենքի մատակարարումը Սաուդյան Արաբիա ներառում է 730 Patriot հրթիռ և դրանց հետ կապված սարքավորումներ: Գործարքի նպատակն է աջակցել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող խոշոր դաշնակցին, ասվում է հայտարարության մեջ։


