10 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե հարձակում լինի, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակահարվածով․ Իրանի ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ին

Եթե հարձակում լինի, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակահարվածով․ Իրանի ԱԳ նախարարը՝ ԱՄՆ-ին

Մենք կարևոր դասեր ենք քաղել և արժեքավոր փորձ ձեռք բերել նախորդ պատերազմից․ ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Մեր բալիստիկ հրթիռները տեղում են, մեր ուժը մնում է անփոփոխ, մենք վերանայել ենք մեր հիմնական հնարավորությունները, և ավելի լավ ենք պատրաստված։ Սա ամենահստակ ուղերձն է, որ կարող ենք փոխանցել Միացյալ Նահանգներին. եթե հարձակում լինի, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակահարվածով»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան մեծ ուժեր են մոտենում Իրանին, և որ Իրանին տրված ժամանակը սպառվում է, եթե գործարքի չգնան։

 

 

Ռազմագերիներ