
Ինչո՞ւ էր ՌՈ ավտոմեքենան հերթապահում Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ. ՊՆ-ի արձագանքը
Ռազմական ոստիկանությունը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնականոն ծառայություն է իրականացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը` արձագանքելով Տեր Պսակ քահանայի հայտարարությանը։
Հոգևորականն այսօր հայտնել էր, որ Ռազմական ոստիկանության մեքենան առավոտից հսկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին, և հավելել` ըստ երևույթին՝ ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի։
«Երևանի նշված վարչական շրջանում մի քանի զորամաս կա, բնականոն ծառայություն է»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Թորոսյանը:
Նշենք, որ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը։


