22 Փտր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ կատարվեց այսօր ԶՈւ Հոգևոր առաջնորդության եկեղեցում

Ի՞նչ կատարվեց այսօր ԶՈւ Հոգևոր առաջնորդության եկեղեցում

Ներկայացնում ենք, թե ի՞նչ կատարվեց այսօր ԶՈւ Հոգևոր առաջնորդության եկեղեցու բակում․

  • ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու քահանաներ Տեր Պսակ Մկրտչյանը, Տեր Վարազդատ Նաջարյանն ու մյուս հոգևորականներն առաջին անգամ եկեղեցու բակում տեսան Ռազմական ոստիկանության ծառայողների։ Նրանք միայն այն օրերին են լինում եկեղեցու բակում, երբ բարձրաստիճան զինվորականներ են գալիս։ Այսօր չկային։
  • ՌՈ ծառայողները որևէ մեկնաբանություն չտվեցին, բակում կանգնած մնացին մինչև ժամը 13։30-ը։ ՊՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ մի քանի զորամաս կա այդ հատվածում, բնականոն ծառայություն են տանում։
  • Հոգևորականները ներկայանալիս նշում էին՝ մինչև այսօր N զորամասի գնդերեց էին, այսօր արդեն՝ ոչ։
  • Եկեղեցու բակում գտնվող քաղաքացիներն անհանգիստ էին, իրենց աջակցությունը հայտնելու էին եկել քահանաներին։ Ըստ քաղաքացիների՝ նման որոշումը հիասթափեցնող էր։
  • Քահանաներն ասացին նաև՝ կան հոգևորականներ, որոնք տրվել են սպառնալիքներին ու միացել Նիկոլ Փաշինյանի շարժմանը։ Նրանց թիվը հստակ չէ։
Ռազմագերիներ