
Մեր երկրում հանցագործներ չկա՞ն, մենք պիտի գա՞նք այստեղ. ՔԿ-ում հարցաքննված քահանա
Մեր երկրում հանցագործներ չկա՞ն, մենք պիտի գա՞նք այստեղ․ Քննչական կոմիտեում հարցաքննության ավարտից հետո ասել է տեր Մովսես քահանա Սահակյանը։
Գերագույն խորհրդի քարտուղարությամբ զբաղվող քահանան ՔԿ է կանչվել որպես մեղադրյալ։
«Որպես քարտուղար ես արձանագրումներ են անում ու կազմակերպչական հարցերով զբաղվում, բայց որոշումներ կայացնող մարմին չեմ ու կապ չունեմ այդ ամենի հետ։ Իմ ձայնն այնտեղ չի լսվում, ժողովներին ես չեմ խոսում»,- ասել է նա։
Քահանան նշել է, որ գործի մասին մանրամասներ հայտնել չի կարող, քանի որ նախաքննական գաղտնիք է։
«Մեր երկրում հանցագործներ չկա՞ն, մենք պիտի գա՞նք այստեղ, Միքայել սրբազանը պետք է գա՞ր, Արագածոտնի թեմի 12 քահանաները, էս երկրում հանցագործություն չկա՞։ Սա հակաեկեղեցական շարժման շրջանակում է տեղի ունենում»,- լրագրողների հետ զրույցում ասել է քահանան՝ տեղի ունեցողը զավեշտ կոչելով։
Հիշեցնենք, որ այսօր ՔԿ հարցաքննության են կանչվել նաև Սյունյաց և Գուգարաց թեմի հոգևոր առաջնորդները։


