22 Փտր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վեհափառի կողմից երբեք կամայական որոշումներ չեմ տեսել․ Սյունյաց թեմի առաջնորդ

Վեհափառի կողմից երբեք կամայական որոշումներ չեմ տեսել․ Սյունյաց թեմի առաջնորդ

Ես ուխտ եմ արել, Իջման Սուրբ սեղանի առջև ծնկի եմ եկել, Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու՝ անգամ մահվան գնով․ ՔԿ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Սյունյաց թեմի առաջնորդ, հարցաքննության կանչված Մակար եպիսկոպոս Հակոբյանը։

Ադրադառնալով տեղեկությանը, թե կարգալույծ հռչակված եպիսկոպոս Արման Սարոյանը (Գևորգ եպիսկոպոս Սարոյան) դատարան է դիմել, Մակար սրբազանն արձագանքել է․ «Ես դատարան չէի տա, որովհետև մենք ուխտ ենք արել անվերապահ հնազանդության, հնազանդվելու Ամենայն Հայոց հայրապետին, ով կլինի Հայրապետ այդ ժամանակ, մենք պետք է ենթարկվենք և հնազանդության ուխտը պահենք։  Չգիտեմ՝ ով ոնց է մտածում, ինչ է անում, մեր կարգավիճակը ուխտով է և այդ ուխտը մենք կնքել ենք Աստծու հետ և Սուրբ Էջմիածնի հետ»։

Հարցին՝  կա տեսակետ, որ եպիսկոպոսի կարգալուծության հարցը չի կարող Վեհափառը միանձնյա լուծել և անհրաժեշտ է եպիսկոպոսած ժողով, Մակար սրաբազանը պատասխանել է՝ նշելով, որ Գևորգ եպիսկոպոսի դեպքում էլ Վեհափառը միանձնյա չի որոշել, դա տեղի է ունեցել գերագույն հոգևոր ժողովի որոշմամբ։

Խոսելով Փաշինյանի հռչական «Եկեղեցու բարենորոգման օրակարգի» և այն պնդումների մասին, թե Վեհափառը կամայական որոշումներ է կայացնում, Մակար սրբազանն ասել է․ «Երբեք կամայական որոշումներ չեմ տեսել, իսկ իմ աչքերը մեծ են»։

 

 

Ռազմագերիներ