10 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չի բացառվում՝ իշխանությունը կարգալույծ հոգևորականներին առաջարկի ծառայության անցնել բանակում․ Զաքարյան

Չի բացառվում՝ իշխանությունը կարգալույծ հոգևորականներին առաջարկի ծառայության անցնել բանակում․ Զաքարյան

Որքանով հասկանում եմ հրապարակված հրամանից ՊՆ-ում որոշել են հրաժարվել Եկեղեցու՝ ԶՈւ անձնակազմին տասնամյակներով մատուցած հոգևոր ծառայությունից՝ որոշելելով ստեղծել սեփական «հոգևոր ծառայությունը»․ Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը։

«Չի բացառվում, որ Եկեղեցու՝ տարբեր պատճառներով կարգալույծ եղած նախկին հոգևորականներին առաջարկեն ծառայության անցնել «մայորի» և «կապիտանի» կոչումներին համապատասխան՝ ավագ գնդերեց և գնդերեց՝ ոչ հրամանատարական պաշտոններում:

Չեմ զարմանա նաև, որ Զինված ուժերում քրիստոնեական հավատքի սկզբունքների «ուսուցումն» ու քրիստոնեական դաստիարակությունն այսուհետ իրականացվի Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող պայքարի ոգուն և ձևին համապատասխան:

Հ.Գ.Սուրենն ու Ալենը Արցախի Ակնայի հարցում սխալվեցին, բայց Աղդամի հարցում 100 %-ով էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է»,- նշել է նա:

 

Ռազմագերիներ