01 Փտր
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ապօրինի, Սահմանադրությանը հակասող գործ է․ Հովնան սրբազանը՝ իրենց ՔԿ կանչելու մասին

Ապօրինի, Սահմանադրությանը հակասող գործ է․ Հովնան սրբազանը՝ իրենց ՔԿ կանչելու մասին

Կարող եմ ասել, որ սա ամբողջովին ապօրինի գործ է․ ՔԿ-ում հարցաքննությունից հետո ասել է Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։

«Ենթադրել կարող եմ, բայց մինչև հիմա չհասկացա՝ ինչու են կանչել։ Եկեղեցուն լռեցնելու փորձ է, բռնաճնշումներ են, ուրիշ  ոչինչ»,-ասել է Սրբազանը։

Գևորգ եպիսկոպոս Սարոյանի կարգալուծության վերաբերյալ հարցին ի պատասխան՝  Հովնան սրբազանը նշել է, որ Մայր Աթոռը որևիցե հակականոնական քայլ չի կատարել:

«Իսկ ովքեր որ ասում են հակականոն է, թող մեկ փաստարկ բերեն: Դա միայն Վեհափառի տնօրինությունը չէ։ Գերագույն հոգևոր խորհուրդը առաջարկություն է բերել Վեհափառ Հայրապետի։ Պատմական ակնարկով բազմաթիվ լեցուն դեպքերը կան, որոնք հրապարակվել են։ Ցանկացած գործ Հայաստանի Հանրապետությունում և աշխարհում պետք է դիտարկվի Սահմանադրության լույսի ներքո։ Իսկ սահմանադրությունը ի՞նչ է ասում, իրենք ճիշտ հակառակն են կատարում, դրա համար էլ մենք ասում ենք ապօրինի է այս ամենը»,-ասել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։

Հարցին՝ այս քայլերով վախեցնո՞ւմ են թեմի հոգևարականներին, Գուգարաց Թեմի առաջնորդն արձագանքել է․ «Ընդհակառակը, իրե ավելի «մարտական» են տրամադրված։

Հիշեցնենք, որ ՔԿ-ում հարցաքննության են կանչվել բարձրաստիճան 6 հոգևորականներ և մեկ ամուսնացյալ քահանա։

Ռազմագերիներ