01 Փտր
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կասկած չկա՝ Իրանն ունակ է հնարավոր տեղային բախումը վերածել տարածաշրջանային խոշոր պատերազմի․ Վարդան Ոսկանյան

Կասկած չկա՝ Իրանն ունակ է հնարավոր տեղային բախումը վերածել տարածաշրջանային խոշոր պատերազմի․ Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ հակամարտության այսօրվա փուլում պարզ է, որ նախագահ Թրամփի պահանջներն, ըստ էության, փաստացիորեն, առանց մարտի Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա, իսկ առանց ցամաքային երկարատև և արյունալի, ընդ որում, ոչ հստակ հեռանկարով ռազմական  գործողությունների, Իրանը ծնկի բերելն անհնար է․ գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«ԱՄՆ-ի նախագահը հենց ինքն է ստեղծել մի իրավիճակ, որից կարճատև և տպավորիչ ռազմական գործողությամբ դուրս գալը չափազանց մեծ հարցական է պարունակում, եթե չասենք՝ բոլորովին անհնարին է։

Անշուշտ, ԱՄՆ-ը կարող է իրականացնել դեմքը պահպանելուն միտված մի քանի խորհրդանշական և չափավոր վնասի միտված հարված և հետո սոցցանցային  գրառմամբ ավարտել «պատերազմը», սակայն Իրանի ռազմական և քաղաքական գործիչները գրեթե բոլոր մակարդակներով պնդում են, որ տեղային փոքր պատերազմ այս անգամ չի լինելու, այլ  այս երկրի վրա հարձակումը հանգեցնելու է ողջ տարածաշրջանն ընդգրկող խոշոր անկայունություն։

Որևէ կասկած չկա, որ Իրանն ունակ է հնարավոր տեղային բախումը վերածել խոշոր տարածաշրջանային պատերազմի և անկայունության, ինչն էլ մի կողմից դրդում է Թուրքիային և արաբական մի շարք երկրների ակտիվացնել դիվանագիտական ճնշումը Վաշինգտոնի վրա՝ թույլ չտալու նման բախում, իսկ մյուսից՝ ստիպում նախագահ Թրամփին չափազանց երկար ծանրութեթև անել դրա հետևանքները»,- նշել է նա։

 

Ռազմագերիներ