
Կարգալույծ անելը Կաթողիկոսի մենաշնորհն է․ Նաթան սրբազան
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը մեղադրյալի կարգավիճակ ունի։ Նա հարցաքննության համար ՔԿ հրավիրված 6 սրբազանների թվում էր։ Նաթան սրբազանի նկատմամբ նույնպես բացակայելու արգելք է կիրառվել։
Խոսելով Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ անելու ու վերջինիս՝ այդ որոշումը բողոքարկելու մասին, Նաթան սրբազանն ասել է․ «Գերագույն հոգևոր խորհուրդը իրավունք չունի որոշում կայացնելու, որոշումով հանդես գալու, որ այսինչ կամ այն ինչ եպիսկոպոսին կարգալույծ անի։ ԳՀԽ-ն որոշում չի կայացրել, այլ ԳՀԽ-ն որոշել է առաջարկել Ամենայն հայոց կաթողիկոսին, որովհետև կարգալուծությունը միայն նր մենաշնորհն է։
Այսօր ՔԿ հրավիրված 6 սրբազանների և 1 ամուսնացյալ քահանայի նկատմամբ երկրից բացակայելու արգելք է կիրառվել։


