01 Փտր
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է, որ մնանք հաստատուն և հստակ կեցվածքով՝ հավատարիմ մեր ազգային ինքնությանը. Հայր Ասողիկ 

Մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է, որ մնանք հաստատուն և հստակ կեցվածքով՝ հավատարիմ մեր ազգային ինքնությանը. Հայր Ասողիկ 

Սիրելիներ, եղեք համբերատար, անսասան՝ կատարյալ վստահելով մերազնյա իմաստուն, արթուն և շրջահայաց Վեհափառ Հայրապետին. գրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը:

«Հայոց Եկեղեցին խաղաղ և անշտապ նավարկում է փոթորկված օվկիանոսում՝ անցնելով մեծ եւ ծանր փորձության միջով։

Հակաեկեղեցական այս արշավը, արդարև, անխոհեմ է, ազգադավ և պետականաքանդ։

Հայոց Եկեղեցին այսօր պաշտպանելով իր աստվածային ինքնիշխանությունը և իր նվիրապետական կարգերը, կանոններն ու իրավունքները՝ ջանքեր է գործադրում պահպանելու մեր պետության սահմանադրական կարգը և օրինականությունը։

Մեզանից յուրաքանչյուրից պահանջվում է, որ մնանք հաստատուն և հստակ կեցվածքով՝ հավատարիմ մեր ազգային ինքնությանը, արժեքներին, Սբ Ավանդին և Արդար դատին։

Տեր կանգնենք մեր Հայրենիքին, մեր պետականությանն ու պետությանը, որոնք ազգային՝ վերանձնական, բացարձակ արժեքներ են։

Հիշեցեք, ամենքս, ի վերջո, պատասխան ենք տալու խղճի, պատմության և Ամենակալ Աստծո առջև»,- գրել է նա։

Ռազմագերիներ