
«Վարչաբենդի» համերգին պետբյուջեից գումար ծախսե՞լ են․ Պապոյանն է պատասխանում
Պետական բյուջեից զրո դրամ է ծախսվել «Վարչաբենդի» համերգի համար․ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Իմ տեղեկություններով՝ այն կայացել է կուսակցության միջոցներով, պիտի նայենք, բայց վստահ եմ, որ պետական միջոցներից չի ծախսվել․ ինչպե՞ս կարող է ծախսվել պետական միջոցներից։ Մեր պետական բյուջեի ամեն դրամը թափանցիկ երևում է, թե ինչի վրա է ծախսվել, դա հնարավոր չէ թաքցնել»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում։
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին տեղի էր ունեցել Փաշինյանի «Վարչաբենդի» համերգը, որին մասնակցել էին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։


