
«Տարվա ալբոմ»՝ իսպաներեն երգերով․ Բեդ Բանին արժանացել է «Գրեմմի»-ի ու իր մրցանակը նվիրել ներգաղթյալներին
Բեդ Բանին դարձել է «Գրեմմի» մրցանակաբաշխության 68-ամյա պատմության մեջ առաջին արտիստը, որը հաղթել է «տարվա ալբոմ» անվանակարգում՝ ամբողջությամբ իսպաներեն կատարմամբ ձայնագրություններով․ գրում է BBC-ն։
Մրցանակի համար պայքարում երաժիշտն առաջ է անցել Լեդի Գագայից, Քենդրիկ Լամարից և Սաբրինա Քարփենթերից։ Երաժիշտը պարգևատրվել է իր վեցերորդ՝ «Debí Tirar Mas Fotos» ալբոմի համար։
Պուերտոռիկացի 31-ամյա արտիստն իր մրցանակը նվիրել է ներգաղթյալներին։
Մրցանակաբաշխության ժամանակ շատ այլ արտիստներ նույնպես իրենց բողոքն են արտահայտել ԱՄՆ վարչակազմի՝ ներգաղթի դեմ ուղղված միջոցառումների դեմ։ Նրանց թվում է եղել բրիտանացի երգչուհի Օլիվիա Դինը, որը ճանաչվել է «լավագույն նոր արտիստ»։
Նշենք, որ «Տարվա երգ» անվանակարգում հաղթել է Բիլլի Այլիշն իր «Wildflower» երգի համար, իսկ «Տարվա լավագույն ձայնագրություն» մրցանակի հաղթող է ճանաչվել Քենդրիկ Լամարը՝ «Luther» երգի համար, որը դուետ է SZA-ի հետ։


