22 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կանադան կլինի 51-րդ, Գրենլանդիան՝ 52-րդ, իսկ Վենեսուելան՝ 53-րդ նահանգը. Թրամփը կատակել է ընթրիքի ժամանակ

Կանադան կլինի 51-րդ, Գրենլանդիան՝ 52-րդ, իսկ Վենեսուելան՝ 53-րդ նահանգը. Թրամփը կատակել է ընթրիքի ժամանակ

Շաբաթ օրը կայացած ընթրիքի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով հայտարարել է Կանադայի, Գրենլանդիայի և Վենեսուելայի «անեքսիայի» մասին․ գրում է The Washington Post-ը։

«Մենք չենք պատրաստվում ներխուժել Գրենլանդիա։ Մենք պատրաստվում ենք գնել այն։ Ես երբեք մտադիր չեմ եղել Գրենլանդիան դարձնել 51-րդ նահանգը։ Ես ուզում եմ Կանադան դարձնել 51-րդ նահանգը։ Գրենլանդիան կլինի 52-րդ նահանգը։ Վենեսուելան կարող է լինել 53-րդը», – հոդվածը մեջբերում է նախագահի խոսքերը։

Հոդվածի հեղինակը նշում է, որ Թրամփը բազմիցս է անդրադարձել ԱՄՆ տարածքային ընդլայնման հարցին։

«Որոշ կատակներ անհաջող էին, և դահլիճում ներկաներն արձագանքում էին լռությամբ»,- ասվում է հոդվածում։

Ռազմագերիներ