05 Փտր
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ

ԵՄ բոլոր դեսպանները կանչվել են Իրանի ԱԳՆ

Թեհրանում գտնվող Եվրամիության բոլոր դեսպանները կանչվել են Իրանի արտաքին գործերի նախարարություն․ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նա նշել է, որ ԵՄ կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպություն ճանաչելուն ի պատասխան եվրոպացի դեսպաններին ԱԳՆ կանչելը նվազագույն քայլն է, և որ այդ ուղղությամբ միջոցառումներ կձեռնարկվեն։

«Մենք քննարկում ենք բազմաթիվ պատասխան քայլեր, և մշակել ենք մի շարք տարբերակներ։ Այս տարբերակներն առաջարկվել են որոշում կայացնող մարմիններին։ ԵՄ-ի անօրինական և սխալ որոշմանն արձագանքելու միջոցառումների վերաբերյալ որոշում կարող է կայացվել առաջիկա օրերին»,- հայտարարել է Բաղային։

Ռազմագերիներ