10 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու․ փաստաբանը՝ Արցախի ներկայացուցչության շենքի մասին

Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու․ փաստաբանը՝ Արցախի ներկայացուցչության շենքի մասին

Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող գույքից (ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենք) Արցախի Հանրապետությանը սեփականազրկելու վերաբերյալ ՀՀ դատախազության հայցի հիման վրա քննվող գործով ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը կտրականապես հրաժարվում է Արցախի Հանրապետությանը կամ ԱՀ կառավարությանը ներգրավել երրորդ անձ՝ փաստացի պատճառաբանելով, որ նրա համար Արցախի Հանրապետություն, ԼՂՀ կառավարություն գոյություն չունեն․ գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Սա այն դեպքում, երբ թիվ 2239396 վկայականով ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցված է ԼՂՀ կառավարության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող գույքի նկատմամբ։

Ամփոփ ասած՝ քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու։

Գործն ըստ էության լուծող դատական ակտը կհրապարակվի 2026 թվականի մայիսի 22-ին»,- գրել է նա։

Ռազմագերիներ