10 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կարող է կնքվել մինչև ՀՀ-ում հունիսին կայանալիք ընտրությունները․ ադրբեջանցի պատգամավոր

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կարող է կնքվել մինչև ՀՀ-ում հունիսին կայանալիք ընտրությունները․ ադրբեջանցի պատգամավոր

Խաղաղության պայմանագիրը կարող ենք կնքել մինչև Հայաստանում սպասվող ընտրությունը, այսինքն՝ մինչև հունիս․ Ադրբեջանի խորհրդարանի՝ Միլլի Մեջլիսի նիստում հայտարարել է պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը։ Պատգամավորի խոսքով՝ դրա համար Հայաստանը պետք է պարտավորվի իր նոր Սահմանադրությամբ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնել»։

«Մեր օրենսդրության համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը ճանաչվում է որպես «Հայրենական պատերազմ»։ Հետևաբար, Սահմանադրության համաձայն՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է Միլլի Մեջլիսի համաձայնությունը։ Խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է անցյալ օգոստոսին։ Այն պետք է քննարկվի խորհրդարանում։ Ես առաջարկում եմ այս հարցը ներառել գարնանային նստաշրջանի աշխատանքային ծրագրում»,-ասել է պատգամավորը։

Նա հիշեցրել է, որ ներկայում Ադրբեջանի միջոցով Հայաստան բեռներ են տեղափոխվում,  Ադրբեջանը վառելիք է վաճառում Հայաստանին։

«Եթե Հայաստան բեռները տեղափոխվում են Ադրբեջանի միջոցով, ապա կարծում եմ, որ Ադրբեջանի բեռները նույնպես կարող են տեղափոխվել Հայաստանի միջոցով։ Մենք կարող ենք վերականգնել Ադրբեջանը Հայաստանի հետ կապող երկաթուղային գիծը, այդ թվում՝ Սադարակ-Երևան հատվածը։ Քննարկումներ են ընթանում նաև մինչև մարտ Թուրքիայի և Հայաստանի միջև ճանապարհներ բացելու վերաբերյալ։ Նախիջևանի զարգացումն արագացնելու համար բեռները պետք է Նախիջևան տեղափոխվեն երկաթուղով, իսկ մենք դրանք պետք է Նախիջևան տեղափոխենք Հայաստանի միջոցով։ Ես կարծում եմ, որ կառավարությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ», – նշել է պատգամավորը։

 

Ռազմագերիներ