22 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Որտե՞ղ են խաբում «պարարվեստի սրտիկները»․ տնտեսագետը՝ Ավանեսյանի ներդրած ապահովագրության մասին

Որտե՞ղ են խաբում «պարարվեստի սրտիկները»․ տնտեսագետը՝ Ավանեսյանի ներդրած ապահովագրության մասին

Մինչ տիկին Ավանեսյանը ինքնամոռաց պարում էր, մենք սկսեցինք ապահովագրության համակարգի հերձումը․ գրել է տնտեսագետ Հրայր Կամենդատյանը։

Նա քաղաքացիներին առաջադրել է մի քանի հարցերից բաղկացած թերթիկ, որ կօգնի ըմբռնել՝ որտե՞ղ են իրեն խաբում, իր իսկ բնորոշումով, «պարարվեստի սրտիկները»։

«Այս ստուգողական թերթիկը (checklist) ցանկացած քաղաքացու թույլ կտա կտրվել քաղաքական լոզունգներից և հասկանալ՝ առաջարկվող օրենքը ծառայելո՞ւ է մարդուն, թե՞ ուղղակի բյուջե լցնելու հերթական միջոց է։

Եթե օրենքի իրավական դրույթներում այս 5 կետերը բացակայեն, ուրեմն գործ ունենք «ֆարսի» հետ։

Քաղաքացու ստուգաթերթ. իրական ապահովագրություն, թե՞ «Կոսմետիկ» պետպատվեր

Ընտրության ազատություն (Մրցակցություն)

Ես իրավունք ունե՞մ արդյոք իմ ապահովագրական փաթեթով գնալ ցանկացած հիվանդանոց՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր։ Եթե պետությունը պարտադրում է գնալ միայն կոնկրետ ԲԿ-ներ, ուրեմն սա ոչ թե ապահովագրություն է, այլ պետական բյուջեի վերաբաշխում «իրենցով» արված հիվանդանոցների միջև։

Սահմանված ժամկետներ (Հերթի երաշխիք)

Օրենքում կա՞ հստակ թիվ, թե առավելագույնը քանի օր կարող եմ սպասել վիրահատության։ Եթե ժամկետը նշված չէ, ապա «տատիկների» օրինակը կմնա բացառություն, իսկ մնացածը կսպասեն տարիներով։

Անհատական թվային հաշիվ (Transparency)

Կարո՞ղ եմ արդյոք իմ հեռախոսով տեսնել, թե իմ վճարած հարկերից որքա՞ն գումար է կուտակվել առողջապահական հաշվիս և որքա՞ն է ծախսվել բուժմանս վրա։ Առանց սրա կոռուպցիան անխուսափելի է։

Դեղորայքի ներառում (Full coverage)

Ապահովագրությունը ծածկո՞ւմ է արդյոք նաև ամբուլատոր (տանn ընդունվող) դեղերը։ Եթե վիրահատությունը «ձրի» է, բայց հետո ամսական 100.000 դրամի դեղ պետք է առնեք 4եր գրպանից, ապա համակարգը կիսատ է։

Անկախ վերահսկողություն (Appeals)

Ո՞ւմ պետք է բողոքեմ, եթե բժիշկը վատ է բուժել կամ լրացուցիչ փող է ուզել։ Եթե բողոքը պետք է գնա նույն նախարարություն, որը տնօրինում է փողերը, ապա արդարություն չի լինի»,- մանրամասնել է տնտեսագետը։

 

Ռազմագերիներ