10 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մոսկվան փորձում է մեղմել տարածաշրջանում իր դիրքի թուլացումը՝ միանալով Վաշինգտոնի կողմից խթանվող TRIPP-ին․ Világgazdaság

Մոսկվան փորձում է մեղմել տարածաշրջանում իր դիրքի թուլացումը՝ միանալով Վաշինգտոնի կողմից խթանվող TRIPP-ին․ Világgazdaság

Մոսկվան անսովոր ազդանշան է տվել՝ ի պատասխան Հարավային Կովկասում նոր տրանսպորտային զարկերակ կառուցելու ԱՄՆ ծրագրերի։ Այս ազդանշանը վերաբերում է Ռուսաստանի պատրաստակամությանը քննարկելու ամերիկյան ենթակառուցվածքային նախագծին մասնակցելու հարցը․ հաղորդում է հունգարական Világgazdaság հրատարակությունը։

ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր «Թրամփի երթուղի» (TRIPP) անվամբ նախաձեռնության մեկնարկի մասին։ Նախագծով նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհային, երկաթուղային և նավթագազային ենթակառուցվածքների կառուցում՝ Իրանի հետ սահմանի մոտ գտնվող երկաթուղային գծի երկայնքով։

Հունգարացի դիտորդների կարծիքով՝ Ռուսաստանի արձագանքն այս նախաձեռնությանը անսպասելի էր։ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել նախագծին միանալու հարցը, սակայն ընդգծել է, որ որոշում կարող է կայացվել միայն բոլոր պարամետրերի և պայմանների մանրամասն ուսումնասիրությունից հետո։

Világgazdaság-ը շեշտում է, որ սա սովորական ներդրում չէ։ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը ԱՄՆ-ի կողմից նախաձեռնված նախագծին թվում է ոչ տիպիկ՝ հաշվի առնելով ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը։

Նշվում է, որ նման հայտարարության փաստն ինքնին կարող է ազդանշան համարվել։ Եթե կողմերը համաձայնության գան, դա կարող է հանգեցնել Հարավային Կովկասի տրանսպորտային կոնֆիգուրացիայի էական փոփոխությունների և տարածաշրջանում ազդեցության վերաբաշխման։

Եվրոպացի վերլուծաբանները կարծում են, որ Մոսկվան, հնարավոր է, փորձում է մեղմել տարածաշրջանում իր թուլացած դիրքը՝ միանալով Վաշինգտոնի կողմից խթանվող խոշորածավալ ենթակառուցվածքային նախագծին։

Ռազմագերիներ