10 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իսպանիայում դեմքի փոխպատվաստման առաջին փորձն է իրականացվել դոնորից, որը դիմել է էֆթանազիայի

Իսպանիայում դեմքի փոխպատվաստման առաջին փորձն է իրականացվել դոնորից, որը դիմել է էֆթանազիայի

Բարսելոնայում իրականացվել է դեմքի փոխպատվաստման նորարարական վիրահատություն:  Փոխպատվաստման համար դոնորն, աշխարհում առաջին անգամ, համաձայնություն էր տվել նվիրաբերել իր դեմքը` էֆթանազիայից առաջ․ գրում է Reuters գործակալությունը։ 

Վիրահատությունը ներառել է դեմքի կենտրոնական մասից կոմպոզիտային հյուսվածքի փոխպատվաստում, որին մասնակցել է մոտ 100 մասնագետ, այդ թվում՝ հոգեբույժներ և իմունոլոգներ․ ասվում է Vall d’Hebron հիվանդանոցի հայտարարության մեջ:

Ռեցիպիենտը միջատի խայթոցից առաջացած բակտերիալ վարակի պատճառով դեմքի հյուսվածքների նեկրոզ էր ստացել, որն ազդել էր նրա խոսելու, ուտելու և տեսնելու ունակության վրա:

Դեմքի փոխպատվաստման նման դեպքերում դոնորը և ռեցիպիենտը պետք է ունենան նույն սեռը, արյան խումբը և գլխի նման չափ։

49.4 միլիոն բնակչությամբ Իսպանիան ավելի քան երեք տասնամյակ օրգանների փոխպատվաստման ոլորտում համաշխարհային առաջատար է եղել։ 2021 թվականին այն դարձավ Եվրամիության չորրորդ երկիրը, որն օրինականացրեց էֆթանազիան (կյանքի արհեստական ընդհատում)։

Ռազմագերիներ