
X սոցցանցի փարիզյան գրասենյակներում խուզարկություններ են իրականացվում
Ֆրանսիայում Իլոն Մասկի X սոցիալական մեդիա հարթակին պատկանող գրասենյակներում խուզարկություններ են իրականացվում․ գրում է BBC-ն՝ հղում անելով Փարիզի դատախազությանը։
Խուզարկությունները կատարում է կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանումը․ Եվրոպոլը նույնպես ներգրավված է գործողությանը:
Նշվում է, որ խուզարկությունը կապված է 2025 թվականի հունվարին սկսված ալգորիթմների ենթադրյալ մանիպուլյացիայի վերաբերյալ ընթացիկ հետաքննության հետ։
Դատախազությունը հայտնել է, որ հետաքննության շրջանակում և՛ Մասկը, և՛ X-ի նախկին գործադիր տնօրեն Լինդա Յակարինոն կանչվել են ապրիլին կայանալիք լսումներին։
Դատախազությունը նաև հայտարարել է, որ գերատեսչությունն այսուհետ չի օգտվի X սոցիալական հարթակից և կհաղորդակցվի LinkedIn-ի և Instagram-ի միջոցով։


