05 Փտր
2026
-2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպան փորձում է ազատվել ԱՄՆ կախվածությունից ու տեխնոլոգիաներից․ POLITICO

Եվրոպան փորձում է ազատվել ԱՄՆ կախվածությունից ու տեխնոլոգիաներից․ POLITICO

Եվրոպական կառավարություններն ու կորպորացիաները փորձում են նվազեցնել իրենց կախվածությունն ԱՄՆ տեխնոլոգիաներից, ռազմական տեխնիկայից և էներգետիկ ռեսուրսներից, քանի որ տրանսատլանտյան հարաբերությունները վատթարանում են գրում է POLITICO-ն։

Տասնամյակներ շարունակ ԵՄ-ը հույսը դրել է ՆԱՏՕ-ի երաշխիքների վրա՝ դաշինքում անվտանգությունն ապահովելու, և ամերիկյան տեխնոլոգիաների վրա՝ իր բիզնեսը հզորացնելու համար։ Դոնալդ Թրամփի՝ Գրենլանդիան բռնակցելու սպառնալիքները և նրա վարչակազմի անդամների կողմից Եվրոպայի մասին ագրեսիվ մեկնաբանությունները նոր խթան են հաղորդել եվրոպացի առաջնորդների «անկախանալու» կոչերին։

«Եթե մենք ուզում ենք, որ մեզ կրկին լուրջ ընդունեն, մենք պետք է սովորենք ուժային քաղաքականության լեզուն», – հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

ԵՄ առաջնորդները զգուշացնում են, որ տրանսատլանտյան հարաբերությունները, հավանաբար, չեն վերադառնա Թրամփից առաջ եղած ստատուս քվոյին։

ԵՄ պաշտոնյաները շեշտում են, որ նման միջոցառումները նշանակում են Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունների «ռիսկերի նվազեցում», այլ ոչ թե «անջատում»՝ տերմին, որը ենթադրում է տնտեսական և ռազմավարական կապերի ամբողջական խզում: Մինչև վերջերս երկու արտահայտություններն էլ հիմնականում կիրառվում էին Չինաստանից կախվածությունը նվազեցնելու եվրոպական ջանքերի նկատմամբ: Այժմ դրանք ի հայտ են գալիս ԱՄՆ-ի՝ Եվրոպայի հիմնական առևտրային գործընկերոջ և անվտանգության հարցում բարերարի հետ կապված։

«Շատ հստակ է, որ Եվրոպան ապրում է իր անկախանալու պահը։ Վերջին տարվա ընթացքում բոլորն իսկապես հասկացել են, թե որքան կարևոր է, որ մենք կախված չլինենք մի երկրից կամ մի ընկերությունից, երբ խոսքը վերաբերում է որոշ շատ կարևոր տեխնոլոգիաների», – POLITICO-ի հետ զրույցում նշել է տեխնոլոգիական ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության հարցերի ԵՄ հանձնակատար Հեննա Վիրկկունենը։

Ֆրանսիան քայլեր է ձեռնարկում արգելելու պետական պաշտոնյաներին օգտագործել ամերիկյան հարթակները, այդ թվում՝ Google Meet, Zoom և Teams POLITICO-ին հայտնել է կառավարության խոսնակը: Պաշտոնյաները շուտով կանցնեն Visio-ին՝ տեսակոնֆերանսի գործիքի, որը գործում է ֆրանսիական Outscale ընկերության տրամադրած ենթակառուցվածքի վրա։

Եվրոպական խորհրդարանում օրենսդիրները կոչ են անում նախագահ Ռոբերտա Մեցոլային հրաժարվել ամերիկյան ծրագրային ապահովումից և սարքավորումներից, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող ճանապարհորդական ամրագրման գործիքից։

Գերմանիայում քաղաքական գործիչները ցանկանում են գտնել ամերիկյան Palantir տվյալների վերլուծության ընկերության ստեղծած ծրագրային ապահովման հնարավոր գերմանական կամ եվրոպական փոխարինող։

Ռազմագերիներ