12 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չեխիայի կառավարությունը կարող է անվստահության քվե ստանալ՝ նախագահի հետ տարաձայնությունների պատճառով

Չեխիայի կառավարությունը կարող է անվստահության քվե ստանալ՝ նախագահի հետ տարաձայնությունների պատճառով

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի նոր կոալիցիոն կառավարությանն անվստահության քվե կներկայացվի նախագահ Պետր Պավելի հետ վեճի պատճառով․ գրում է Euronews-ը։

Քվեարկությունը պահանջել են Պավելին սատարող ընդդիմադիր կուսակցությունները։ Երկրի նախագահը մեղադրել էր փոխվարչապետ Պետր Մաչինկային իրեն շանտաժի ենթարկելու համար, այն բանից հետո, երբ ինքը հրաժարվել էր նախարար նշանակել Մաչինկայի գլխավորած կուսակցության աջակողմյան ներկայացուցչին։

Հիշեցնենք, որ կիրակի տասնյակ հազարավոր ցուցարարներ հանրահավաք են անցկացրել մայրաքաղաք Պրահայում և այլուր՝ ի պաշտպանություն նախագահի։

Նշվում է, սակայն, որ Բաբիշի կառավարությունն ունի մեծամասնություն՝ քվեարկությունը հաղթահարելու համար։

Ռազմագերիներ