
Ջեյ Դի Վենսի՝ Ադրբեջան կատարելիք այցը կրկին ուշադրություն է հրավիրում հայ քրիստոնյա կալանավորների ազատ արձակման կոչերին․ Zeale
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցը Հայաստան ու Ադրբեջան կրկին ուշադրություն է հրավիրում վերջերս արված կոչին, որով դիմել էին Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ խնդրելով ճնշում գործադրել Ադրբեջանում կալանքի տակ գտնվող արցախահայ բանտարկյալների ազատ արձակման համար․ գրում է Ամերիկայի կաթոլիկների կազմակերպության Zeale պարբերականը։
Նախատեսված այցը հաջորդում է 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված խաղաղության համաձայնագրին, որը պաշտոնապես վերջ դրեց Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքային վեճին։
Առաջիկա դիվանագիտական այցը կրկին ուշադրություն է հրավիրել դեկտեմբերյան նամակի վրա, որում կաթոլիկ և Հայ առաքելական առաջնորդները կոչ են արել Հռոմի պապին միջամտել առնվազն 23 բանտարկյալների ազատ արձակման համար, որոնք ձերբակալվել էին Ադրբեջանի կողմից 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի բռնազավթումից հետո։
Կայքը հիշեցնում է, որ Հռոմի պապին ուղղված նամակում մտահոգություն է հայտնվել այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները զրկել են կալանավորներին իրավական պաշտպանությունից, սահմանափակել են ընտանեկան շփումները և խախտել նրանց քրիստոնեական հավատքը կալանքի տակ գտնվելու ընթացքում։
ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ կոմիտեն 2024 թվականի մայիսին ընդգծել է Ադրբեջանում հայերի նկատմամբ խոշտանգումների, կամայական կալանքի և դատական հետապնդումների մասին հաղորդագրությունները։


