28 Փտր
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
-3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ամուր կանգնած է՝ պաշտպանելու իր ազգին, իր հոտին և կատարելու իր պարտականությունները․ Ջոն Էյբներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ամուր կանգնած է՝ պաշտպանելու իր ազգին, իր հոտին և կատարելու իր պարտականությունները․ Ջոն Էյբներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ամուր, հաստատուն, վճռականությամբ լի կանգնած է՝ պաշտպանելու իր ազգին, իր հոտին և կատարելու իր պարտականությունները․ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (Christian Solidarity International) նախագահ Ջոն Էյբները, որը Մայր Աթոռում հանդիպել է Վեհափառին։

«Այսօր առավոտյան նաև կարողացանք բանտում տեսակցել Բագրատ Գալստանյանին։ Նա նույն բանտախցում էր, որտեղ 1937 թվականին սպանվել է հենց իր անունը կրող Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը՝ խորհրդային ուժերի կողմից»,- ասաց Ջոն Էյբները՝ հավելելով․«Զարմանալիորեն նա շատ դրական է տրամադրված, որ արդարությունը գերիշխելու է»։

Ջոն Էյբները նշեց, որ Բագրատ սրբազանն իրենց 2 նամակ է փոխանցել, որոնցից մեկն ուղղված է միջազգային կրոնական ազատության վեհաժողովին, որն ընթանում է Վաշինգտոնում, իսկ մյուսը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին, որը շուտով կայցելի Հայաստան և Ադրբեջան։

Christian Solidarity International-ի պատվիրակությունը փաստահավաք առաքելություն է իրականացրել Հայաստանում։

Ռազմագերիներ