
Իրանի ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների պլանավորման ավարտի մասին
Իրանի և ԱՄՆ-ի միջև առաջիկա բանակցությունների պլանավորումն ավարտվել է, իսկ վայրի վերաբերյալ խորհրդակցությունները շարունակվում են. IRNA-ին հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։
«Բանակցությունների պլանավորումն ավարտվել է: Այժմ խորհրդակցություններ են ընթանում վայրի վերջնական որոշման համար, որը շուտով կհայտարարվի»,- նշել է Բաղային։
Արտգործնախարարության խոսնակը շնորհակալություն է հայտնել բոլոր բարեկամ երկրներին, որոնք պատասխանատու մոտեցմամբ և բարի կամքի դսևորմամբ ջանքեր են գործադրել դիվանագիտական գործընթացի համար պայմաններ ստեղծելու համար։
«Ե՛վ Թուրքիան, և՛ Օմանը, ինչպես նաև տարածաշրջանի մի շարք այլ երկրներ հայտնել են բանակցությունները հյուրընկալելու իրենց պատրաստակամությունը, ինչը մեզ համար մեծ նշանակություն ունի»,- նշել է նա։


