
Նիդեռլանդների 54-ամյա թագուհին զորակոչվել է բանակ․ RTL Nieuws
Նիդեռլանդների թագուհի Մաքսիման երկրի զինված ուժերում կծառայի որպես պահեստազորային․ գրում է RTL Nieuws հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
Ըստ լրատվամիջոցի՝ «թագուհի Մաքսիման Պաշտպանության նախարարությանը կմիանա որպես կես դրույքով զինվորական. նա կծառայի որպես պահեստազորային»։
Հիսունչորսամյա Մաքսիման կանցնի կարճատև զինվորական պատրաստություն, կսովորի կրակել։


